Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական ընկերությունների նկատմամբ |factor.am|
22:37 - 18 ապրիլի, 2025

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական ընկերությունների նկատմամբ |factor.am|

factor.am: Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել չինական երեք ընկերությունների նկատմամբ։ Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Կիևը սկսեց հայտարարել, որ չինական զենք է մատակարարվում Ռուսաստանին, փոխանցում է ՌԲԿ Ուկրաինան։

Զելենսկիի հրամանագրի համաձայն՝ պատժամիջոցներ են սահմանվել հետևյալ ընկերությունների նկատմամբ.

Beijing Aviation And Aerospace Xianghui Technology Co. Ltd. – այս ընկերությունը արտահանում և ներմուծում է աերոտիեզերական տեխնոլոգիաներին առնչվող արտադրանք: Ընկերությունը Ռուսաստանին մատակարարում է ածխածնային մանրաթել (անհրաժեշտ է ինքնաթիռների, անօդաչու թռչող սարքերի և հրթիռների ստեղծման համար, այն նաև օգտագործվում է զրահատեխնիկայի և սարքավորումների մասերի, փոքր զենքի արտադրության մեջ) և էլեկտրոնային բաղադրիչներ։

Zhongfu Shenying Carbon Fiber Xining Co. Ltd. – Չինաստանի առաջատար բարձր արդյունավետությամբ ածխածնային մանրաթել արտադրողներից մեկը։

Rui Jin Machinery Co. Ltd. – տարբեր փաթեթավորման մեքենաների չինական արտադրող։

Ըստ հրամանագրի՝ ԱԳՆ-ին հանձնարարվել է քննարկել նմանատիպ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը Եվրամիության, ԱՄՆ-ի և այլ երկրների իրավասու մարմինների հետ։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել