Սումիի շրջանում 11 գյուղ է տարհանվում
 |azatutyun.am|
14:54 - 31 մայիսի, 2025

Սումիի շրջանում 11 գյուղ է տարհանվում |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանին սահմանակից ուկրաինական Սումիի իշխանությունները շարունակվող ռմբակոծությունների ֆոնին հայտարարել են 11 գյուղի տարհանման մասին:

«Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով սահմանամերձ համայնքների ռմբակոծության հետևանքով խաղաղ բնակիչների կյանքին սպառնացող մշտական վտանգը», -ասված է Սումիի ռազմական վարչակազմի պաշտոնական հաղորդագրությունում։

Որոշումը հաջորդում է Ռուսաստանի ՊՆ-ի հայտարարությանը՝ Սումիի շրջանում ևս մեկ գյուղի՝ Վոդոլագի գրավման մասին։ Պաշտոնական Կիևը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունը։

Մինչ այդ անցած օրերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել էր, որ ռուսական ուժերը սահմանամերձ այդ տարածքներում ավելի քան 50 հազար զինվոր են տեղակայել հնարավոր հարձակման նպատակով ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել