azatutyun.am: Ռուսական զորքերի ակտիվությունը շեշտակի մեծացել է Զապորոժիեյի ուղղությամբ, որտեղ հարձակողական գործողություններ են իրականացնում, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։
Նրա խոսքով՝ ռուսական բանակը հիմնական ջանքերը կենտրոնացրել է նաև Պոկրովսկի, Տորեցկի, Լիմանսկի, Նովոպավլովսկի ուղղություններում և Ռուսաստանին սահմանակից Սումիի մարզի տարածքներում։
«Միջոցներ ենք ձեռնարկում մեր զորքերի պաշտպանության կայունությունը բարձրացնելու համար՝ ամրապնդելով սպառնալիքի տակ գտնվող ուղղությունները և թշնամուն կրակային վնասի աստիճանը։ Իրականացնում ենք գործողուություններ՝ նաեւ ակտիվ մարտավարական իրավիճակը բարելավելու համար, այդ թվում՝ ագրեսոր երկրի տարածքում», -հավելել է Սիրսկին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)