Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին
20:34 - 22 ապրիլի, 2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես՝ մտքեր են փոխանակվել տարածաշրջանում հարատև կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ հայկական կողմի ջանքերի վերաբերյալ: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել