Էրդողանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձ է հղել հայ համայնքին և Պոլսո Հայոց պատրիարքին
15:48 - 24 ապրիլի, 2025

Էրդողանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձ է հղել հայ համայնքին և Պոլսո Հայոց պատրիարքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պոլսո Հայոց պատրիարքին և հայ համայնքին ուղերձ է հղել, որում նշված է. «Այս տարի ևս խորին հարգանքով ենք հիշում  Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում իրենց կյանքը կորցրած Օսմանյան հայերին և մեր ցավակցությունն ենք հայտնում նրանց սերունդներին»։ 

«Մենք մեր սրտում դեռ զգում ենք Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած ապստամբությունների, զինված խմբավորումների կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների, համաճարակային հիվանդությունների պատճառով կորսված կյանքերի ցավը»։ 

Թուրքիայի նախագահը նշել է՝ մյուս կողմից գիտակցում են, որ պետք է միասին կերտել ապագան՝ հավատով, որ անցյալի տխուր հիշողությունները չպետք է գերի պահեն ներկան և ապագան․

«Նրանք, ովքեր փորձեցին պատմությունից թշնամանք ստեղծել և խարխլել մեր միջև ամուր կամուրջներն ու կապերը, մինչ օրս չեն հասել իրենց նպատակներին»։ 

Ուղերձում նշվում է, թե Թուրքիայի մշակույթի, արվեստի, քաղաքական, տնտեսական, կրթական և սոցիալական կյանքում արժեքավոր ներդրում ունեցած հայ քաղաքացիների անդորրը, անվտանգությունն ու բարօրությունը շարունակելու են մնալ իրենց առաջնահերթություններից, ինչպես և մյուս բոլոր քաղաքացիների դեպքում։ 

«Ինչպես Թուրքիան միասին հասցրել ենք այս օրերին, Թուրքիայի դարաշրջանն էլ ուս ուսի տված կկառուցենք։ Ահա այս մտքերով կրկին անկեղծորեն կիսում եմ Հայ համայնքի՝ անցյալում ապրած ցավերը, հարգանքով եմ հիշում իրենց կյանքը կորցրած Օսմանյան քաղաքացիներին», - նշված է Էրդողանի ուղերձում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել