factor.am: Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների շինծու գործերով հերթական դատական նիստը՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այսօրվա նիստին քննարկվել է 1992 թվականի մայիսին Շուշիի ազատագրման գործողությունը։
Սկզբում գլխավոր դատախազի օգնական Թուղայ Ռահիմլին ցուցադրել է Շուշիի շրջանի Մալիբեյլի և Գուշչուլար գյուղերի, իբր, «հրկիզման և անդադար հրետակոծության տեսագրությունը»։
Ներկայացվել է Շուշիի ազատագրումը ղեկավարած գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հայտնի տեսաձայնագրությունից հատվածներ էին, որտեղ նա ելույթ է ունեցել օպերացիայի և դրան մասնակցած անձանց մասին։ Տեսանյութում նաև քննարկվում են Շուշիի ազատագրման համապարփակ նախապատրաստական աշխատանքները։ Շեշտվում է, որ Վազգեն Սարգսյանը հաստատել է ծրագիրը, մարտական հրամանը պատրաստել է Սեյրան Օհանյանը։
Տեսանյութում ասվում է, թե Շուշիի ազատագրման ծրագիրը հայկական զինված ուժերի կողմից մշակվել է խիստ գաղտնիության պայմաններում՝ Վազգեն Սարգսյանի, Արկադի Տեր-Թադևոսյանի և այլ հրամանատարների մասնակցությամբ։ Նշվում է, որ գործողությունն իրականում պետք է իրականացվեր ապրիլի 24-ին, բայց հետաձգվել է զենքի պակասի և այլ պատճառներով։
Դատարանում ցուցադրված այլ տեսանյութերում, իբր, հիշատակվում են Շուշիի ազատագրումը չորս ուղղություններով գլխավորած անձանց անունները՝ Սամվել Բաբայան, Սեյրան Օհանյան, Վալերի Չիչյան և Արկադի Կարապետյան։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)