1lurer.am: Մենք արդեն ունենք 6104 երեխաներ, որոնք օրվա ավարտի դրությամբ արդեն գրանցած են մեր կրթական հաստատություններում, և ասեմ, որ ինչպես տեսնում եք, այսօր կեսօրին մոտ մի քանի հազարով պակաս էր, և սա նշանակում է, որ մեր դպրոցներում շատ ակտիվ ընթանում է երեխաների ընդգրկման գործընթացը: Ես վստահ եմ, որ առաջիկա օրերին ևս կունենանք այսպիսի ավելացումներ, և շուտով կկարողանանք բոլոր այստեղ գտնվող դպրոցահասակ երեխաների կրթության շարունակականությունն ապահովել: Այդ մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:
Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է.
Արագածոտն՝ 306
Արարատ՝ 943
Արմավիր՝ 467
Գեղարքունիք՝ 294
Լոռի՝ 315
Կոտայք՝ 1033
Շիրակ՝ 216
Սյունիք՝ 216
Վայոց ձոր՝ 108
Տավուշ՝ 158
Երևան՝ 2048։
comment.count (0)