Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է
17:57 - 29 ապրիլի, 2025

Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջև ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում ապրիլի 28-29-ը Ստոկհոլմում է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի և ՇԹ Ռիկսդագի միջև ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Լուսինե Բադալյանը և Գառնիկ Դանիելյանը:

Շվեդական կողմից աշխատանքային խմբի ղեկավարը Շվեդիայի Ռիկսդագի երրորդ փոխխոսնակ Կերստին Լունդգրենն է:

Ծրագրի նպատակն է ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները և տարածել ժողովրդավարական արժեքները: Համագործակցության առանցքը խորհրդարանականների միջև փորձի փոխանակումն է, շփումների ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել