ԱՄՆ-ը այլևս միջնորդ չի լինի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև, կողմերը պետք է ուղիղ բանակցեն․ Պետդեպի խոսնակ |factor.am|
13:12 - 02 մայիսի, 2025

ԱՄՆ-ը այլևս միջնորդ չի լինի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև, կողմերը պետք է ուղիղ բանակցեն․ Պետդեպի խոսնակ |factor.am|

factor.am: ԱՄՆ-ն այլևս չի «թռչի աշխարհով մեկ»՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդելու համար՝ որպես խաղաղության համաձայնագրի բանակցությունների նկատմամբ իր մոտեցման փոփոխության մաս։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը։ Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն «հստակեցրել» է, որ բանակցություններում «ԱՄՆ-ի ներդրման մեթոդաբանությունը» կփոխվի այն առումով, որ այն այլևս միջնորդ չի լինի։

«Պետքարտուղարը նաև հստակեցրել է, որ չնայած այս գործընթացում մեր ներգրավվածության մեթոդաբանությունը կփոխվի, քանի որ մենք միջնորդներ չենք լինի, մենք, անշուշտ, դեռևս հանձնառու ենք դրան և կօգնենք ու կանենք այն, ինչ կարող ենք։ Բայց մենք չենք պատրաստվում մեկ ակնթարթում աշխարհով մեկ թռչել՝ հանդիպումներին միջնորդելու համար, քանի որ դա հիմա երկու կողմերի միջև է, և հիմա ժամանակն է, որ նրանք ներկայացնեն և մշակեն կոնկրետ գաղափարներ այն մասին, թե ինչպես է այս հակամարտությունն ավարտվելու։ Դա նրանցից է կախված լինելու»,- ասել է Բրյուսը։

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները «դեռ մի փոքր հեռու են միմյանցից»։ Նրա խոսքով՝ «Պուտինը չի կարող գրավել ամբողջ Ուկրաինան, Ուկրաինան չի կարող Ռուսաստանին վերադարձնել այնտեղ, որտեղ այն գտնվում էր 2014 թվականից առաջ»։

Շարունակությունը՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել