azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախազգուշացրել է, որ եթե Ռուսաստանն ու Ուկրաինան «կոնկրետ առաջարկներ» չանեն պատերազմը դադարեցնելու համար, Միացյալ Նահանգները հետ կկանգնի որպես միջնորդ:
Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսն է ներկայացրել Ռուբիոյի խոսքերը:
Ավելի ուշ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ամերիկացի դիվանագետ Ջոն Քելլին Ռուսաստանին մեղադրել է շարունակվող արյունահեղության մեջ՝ հայտարարելով, որ այդ հարվածների հետևանքով մեծաթիվ զոհեր են եղել, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում:
«Հենց հիմա Ռուսաստանը տևական խաղաղության հասնելու հիանալի հնարավորություն ունի», - ասել է Քելլին՝ հավելելով, որ պատերազմը դադարեցնելու բեռը Ռուսաստանի և Ուկրաինայի վրա է:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 29-ին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է դադարեցնել պատերազմը Ուկրաինայում:
comment.count (0)