Արարատի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
17:17 - 30 հունիսի, 2025

Արարատի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է, որ հունիսի 30-ին և հուլիսի 1-ին Արարատի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

«Հարգելի՛ քաղաքացիներ, հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։

Հիշեցնում ենք, որ անտառային տարածքներում արգելվում է.

  • Կրակ վառել
  • Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել
  • Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել
  • Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ:

Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել