ՆԳ նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում կենսաչափական անձնագրերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցերի վերաբերյալ
12:27 - 17 մայիսի, 2025

ՆԳ նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում կենսաչափական անձնագրերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցերի վերաբերյալ

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կենսաչափական անձնագրերի և անձը հաստատող այլ փաստաթղթերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Մասնակցել են Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման «պետություն-մասնավոր» գործընկերության ծրագրի շրջանակում դիզայնի աշխատանքային խմբի անդամները և կենսաչափական համակարգի ներդրման մրցույթը հաղթած «Հայփաս» ընկերության մասնագետները։

Նախարար Սարգսյանը նախանշել է անվտանգային և էսթետիկ ձևավորման մոտեցումներ՝ տալով ընդհանրական ցուցումներ և ուղղորդումներ։

Գործընկերները ներկայացրել են առաջարկվող կոնցեպտը, անվտանգային պաշտպանիչ շերտերի նշանակությունը և ձևավորումը։

Քննարկման առարկա են դարձել նաև անձնագրի և անձը հաստատող այլ փաստաթղթերի կառուցվածքային բաղադրիչներին վերաբերող հարցեր։

Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկելու և հաստատելու է բոլոր բաղադրիչները, ապա ներկայացնելու է փաստաթղթերի նախնական տարբերակներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել