Թուրքիայի ԱԳ նախարարն անդրադարձել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ինքնալուծարմանը |armenpress.am|
16:24 - 12 մայիսի, 2025

Թուրքիայի ԱԳ նախարարն անդրադարձել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ինքնալուծարմանը |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ինքնալուծարմանը:

Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: 

Ֆիդանը Քուրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ինքնալուծարումն անվանել է կարևոր քայլ և նշել, որ չնայած առաջընթացին՝ դեռ շատ քայլեր պետք է ձեռնարկվեն։ 

Ֆիդանը հայտնել է նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո այսօր դիմելու է հանրությանը և իր կարծիքն է հայտնելու  PKK-ի ինքնալուծարման հարցով։

Թեմային անդրադարձել է նաև Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը:  

Նա նշել է, որ PKK-ի ինքնալուծարումը կարևոր է «առանց ահաբեկչության Թուրքիայի» ստեղծման հարցում և հավելել, որ Էրդողանը կհայտարարի այս գործընթացի հաջորդ քայլերի մասին:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել