hy.armradio.am: Երեւանի ժամանակով 14։00-ին Ստամբուլում տեղի կունենան ռուս-ուկրաինական հերթական բանակցությունները։ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ բանակցությունները տեղի կունենա Չիրագան պալատում։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ իրենց պատվիրակությունը գլխավորելու է պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։
Այսօր հանդիպում անցկացնելու առաջարկն արել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ նախագահի խորհրդական Վլադիմիր Մեդինսկին։
Հանդիպումից մեկ օր առաջ՝ կիրակի օրը, ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել էին Ռուսաստանի մի քանի ռազմական օդանավակայանների վրա։ Զանգվածային հարձակման արդյունքում վնասվել էին 40-ից ավելի ինքնաթիռներ, այդ թվում՝ А-50, Ту-95 и Ту-22 М3։ Ըստ Ուկրաինայի անվտանգության ծառայության՝ խոցվել է թեւավոր հրթիռակիրների մեկ երրորդից ավելին։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է հինգ մարզերում ռազմական օդանավակայանների վրա հարձակումը՝ այն որակելով «ահաբեկչություն»։
Միաժամանակ հայտնել են, որ զինծառայողների եւ քաղաքացիական անձնակազմի շրջանում զոհեր չկան։
Ամերիկյան մի քանի լրատվամիջոցներ, վկայակոչելով Սպիտակ տան իրենց աղբյուրները, նշում են, որ Կիեւը Վաշինգտոնին չի տեղեկացրել ռուսական ռազմական օդանավակայանների վրա հարձակման մասին։
comment.count (0)