Սիրիայի նախագահը ժամանել է Ստամբուլ
16:52 - 24 մայիսի, 2025

Սիրիայի նախագահը ժամանել է Ստամբուլ

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաայի հանդիպումը։ Այս մասին հաղորդում է Anadolu լրատվական գործակալությունը։

Պաշտոնական ընդունելությունից հետո` հանդիպումը շարունակվել է փակ դռների հետևում։

Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, ազգային հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը, պաշտպանության արդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գյորգյունը, ինչպես նաև Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շայբանին և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել