Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունն այնքան խնդրահարույց չէ, որքան կարելի է ենթադրել․ Միրզոյան
 |civilnet.am|
11:36 - 27 մայիսի, 2025

Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունն այնքան խնդրահարույց չէ, որքան կարելի է ենթադրել․ Միրզոյան |civilnet.am|

civilnet.am:  Եթե մեզ հաջողվի բեկում ապահովել Թուրքիայի հետ, ապա այդ բեկումը, անկասկած, հսկայական դրական ազդեցություն կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վրա: Սա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի գնահատականն է։ «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի շրջանակներում Միրզոյանը նաև նշել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությունն այնքան խնդրահարույց չէ, որքան կարելի է ենթադրել:

«Եվ այժմ մենք հասել ենք այն կետին, որտեղ միակ բանը, որ կանգնած է այսօրվա և վաղվա միջև, երբ կարող են հաստատվել դիվանագիտական հարաբերություններ մեր երկու երկրների միջև, սահմանները վերջապես բացվել, և կապի խնդիրը լուծվել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների և երկխոսության ոչ լիովին ավարտված վիճակն է»,- ասել է Միրզոյանը:

Արտգործնախարարն ընդգծել է, որ երկխոսությունը Թուրքիայի հետ Հայաստանը սկսել է՝ հաշվի առնելով, որ գործընթացը պետք է տեղի ունենա առանց որևէ նախապայմանի:

Միրզոյանը նշել է, որ մեծ ջանքեր են գործադրվել՝ խոսելու Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, Եվրամիության հետ հարաբերությունների խորացման մասին։ Հայաստանի գլխավորի դիվանագետի կարծիքով, եթե հիմա չապահովվեն իրական, շոշափելի արդյունքներ, ապա այս պահը, այս «դրական դինամիկան» կանհետանա։

«Կարծում եմ՝ ոչ միայն մեկ, ոչ միայն երկու կամ հինգ տարի կպահանջվի, այլ, գուցե, մի ամբողջ սերնդի փոփոխություն՝ առնվազն մեր դեպքում, մեր տարածաշրջանում, որպեսզի հնարավոր լինի վերականգնել այս երկխոսությունը, այս համագործակցությունը, որի ներուժն իսկապես գոյություն ունի՝ թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ։ Եվ մենք այսօր իսկապես շատ, շատ մոտ ենք այդ հնարավորությանը։ Ուստի, կարծում եմ՝ սա թերևս միակ միտքն է, միակ շեշտադրումը, որտեղ հարկ եմ համարում անհամաձայնություն հայտնել»,- ասել է Միրզոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել