Պետական զինամթերքը կհատկացվի ռազմարդյունաբերական ընկերություններին նոր արտադրանքի մշակման նպատակով. ԲՏԱ նախարար |armenpress.am|
12:54 - 15 մայիսի, 2025

Պետական զինամթերքը կհատկացվի ռազմարդյունաբերական ընկերություններին նոր արտադրանքի մշակման նպատակով. ԲՏԱ նախարար |armenpress.am|

armenpress.am: Տարիներ շարունակ քննարկվում էր պետական սեփականություն հանդիսացող ռազմամթերքի և զինատեսակների տրամադրումը ռազմարդյունաբերական համալիրի ընկերություններին, որոնք դրանք կօգտագործեն նոր զինատեսակների արտադրության, արդիականացման, նորոգման, փորձարկման կամ օգտահանման նպատակով, սակայն իրավական հստակ կարգավորման բացակայությունը խոչընդոտել է այս գործընթացի իրականացումը։ Ազգային ժողովի մայիսի 15-ի արտահերթ նիստում «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Այս տարվա մայիսին մենք ակնկալում էինք իրավական ընթացակարգերով փոխանցել այդ զինատեսակները մեկ տասնյակից ավելի ռազմարդյունաբերական ընկերությունների, սակայն իրավաբան գործընկերների հետ քննարկումներում առաջացած իրավական խոչընդոտները ստեղծում էին ռիսկ՝ ծրագիրը ժամանակին չիրականացնելու։ Այդ պատճառով որոշվեց օրենսդրության մեջ կատարել համապատասխան փոփոխություն և հստակ ամրագրել լիազորություն կառավարության համար»,-նշեց Հայրապետյանը։

Նա ասաց, որ նախագծի ընդունումից հետո կառավարությունն արդեն օրենսդրորեն կկարողանա սահմանված ընթացակարգով, արագ և արդյունավետ կերպով ռազմարդյունաբերական ընկերություններին տրամադրել պետական սեփականություն հանդիսացող ռազմական նշանակության միջոցները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել