Այսօր Երևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի էլեկտրասյանը և բենզալցակայանին բախվելու հետևանքով տուժած 6 մեծահասակ տեղափոխվել է բժշկական կենտրոն, այժմ նրանք հետազոտությունների փուլում են: Հայտնում են Առողջապահության նախարարությունից։
2 անչափահասից մեկը հոսպիտալացվել է, մյուսը թեթև վնասվածք է ստացել, տրամադրվել է առաջին բուժօգնություն:
Տուժածների առողջական վիճակի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնել էին, որ մայիսի 16-ին՝ ժամը 15:40-ին, ահազանգ է ստացվել, որ Սեբաստիայի փողոցում՝ Եռաբլուրի մոտ, թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը և բենզալցակայանին։
comment.count (0)