Միրզոյան-Լավրով համատեղ ասուլիսին զուգահեռ ԱԳՆ շենքի դիմաց ակցիա է ընթանում
11:58 - 21 մայիսի, 2025

Միրզոյան-Լավրով համատեղ ասուլիսին զուգահեռ ԱԳՆ շենքի դիմաց ակցիա է ընթանում

Մինչ ընթանում է ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Սերգեյ Լավրովի համատեղ ասուլիսը, ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց ակցիա են իրականացնում մի խումբ քաղաքացիներ:

Նրանց ձեռքին Հայաստանի և ԵՄ դրոշներ են, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մերժող պաստառներ:

Ոստիկանները հորդորում էին նրանց ակցիան իրականացնել դիմացի մայթին, քանի որ նրանց խոսքով արարողակարգով օգտագործվում է նաև այդ մայթը, սակայն «Հանուն Հանրապետություն» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը պնդեց, որ չեն տեղափոխվելու մյուս մայթ, քանի որ «այդ հատվածում որևէ արարողակարգ չկա»:

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Սերգեյ Լավրովի՝ մայիսի 20-21-ը Հայաստան աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում են հանգամանալից բանակցությունները ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, զրույցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Վահանգն Խաչատուրյանի հետ։ Շփումները կանցկացվեն ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները զարգացնելու նպատակով։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել