Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հղվելով Թուրքիայի ԱԳ նախարարությանը, հայտնում է Anadolu Agency-ի լրատվական գործակալությունը։
Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև առկա լարվածության հնարավոր գլոբալ և տարածաշրջանային հետևանքները։
Ֆիդանը նշել է, որ զարգացումները մտահոգիչ են՝ ընդգծելով, որ բախումների դադարեցման և Իրանի միջուկային գործունեության շուրջ տարաձայնությունների լուծման միակ ուղին դիվանագիտությունն է։
comment.count (0)