Համոզված ենք՝ Հարավային Կովկասում ծագող հարցերը պետք է լուծվեն առաջին հերթին այստեղ գտնվող երկրների և մերձակա հարևանների կողմից:
Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսի ժամանակ Երևանում հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Որևէ առումով դեմ չենք, որ արտատարածաշրջանային պետությունները, ինչը նախատեսված է գործող համաշխարհային պրակտիկայում, իրենց հարաբերությունները զարգացնեն այստեղ գտնվող երկրների հետ, այն տրամաբանությամբ, որ այդ համագործակցությունը ուղղված չլինի տարածաշրջանում լարվածության ստեղծմանը կամ այստեղ գտնվող երկրների շահերի արհամարհմանը կամ չլինի աշխարհաքաղաքական խաղերի համար, ինչը որևէ տեղ որևէ լավ բանի չի հանգեցրել»,- ընդգծեց Լավրովը:
Ներկայացնելով ռուսական կողմի դիրքորոշումն այս համատեքստում՝ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց. «Մեր դիրքորոշումն այն է, որ մենք բաց ենք համագործակցելու բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են դա անել ազնվորեն, առանց թաքնված օրակարգի»:
comment.count (0)