Արմավիրում այրվել է ավտոմեքենա․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
22:25 - 21 մայիսի, 2025

Արմավիրում այրվել է ավտոմեքենա․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը

Մայիսի 21-ին, ժամը 19:49-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Hyundai» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:57-ին, մարվել՝ 20:06-ին: Այրվել են ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել