Այրվում են 4 տրանսպորտային միջոցներ․ ՆԳՆ-ն՝ Սիլվա Կապուտիկյան փողոցում տեղի ունեցած պայթյունների մասին
16:52 - 19 մայիսի, 2025

Այրվում են 4 տրանսպորտային միջոցներ․ ՆԳՆ-ն՝ Սիլվա Կապուտիկյան փողոցում տեղի ունեցած պայթյունների մասին

Մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ 

Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։

Տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Տեսանյութը՝ այստեղ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել