Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք
21:30 - 20 մայիսի, 2025

Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք

Մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 20:30-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16։30-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  հյուսիսային լայնության 41.08⁰ և արևելյան երկայնության 43․93⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․8 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Աշոցք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել