Ռուսաստանն ու Ուկրաինան 390–ական գերի են փոխանակել |armenpress.am|
19:26 - 23 մայիսի, 2025

Ռուսաստանն ու Ուկրաինան 390–ական գերի են փոխանակել |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանն ու Ուկրաինան «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման պայմանավորվածության շրջանակում  մայիսի 23–ին 390–ական գերի են փոխանակել: Այս մասին հայտնել են կողմերը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ վերադարձրել են 270 ռուս զինծառայողների և 120 քաղաքացիական անձանց: Ռուսաստանի ՊՆ–ից նշել են, որ ռուս զինծառայողներն ու քաղաքացիական անձինք այս պահին գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ ստանում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։ Նրանք բոլորը կտեղափոխվեն Ռուսաստան:

Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ վերադարձել են 390 գերիների: Նա նշել է՝ ակնկալում են, որ շաբաթ և կիրակի օրերին փոխանակումը կշարունակվի:

Ռուսական և ուկրաինական կողմերը «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման պայմանավորվածություն էին ձեռք բերել Թուրքիայում այս ամիս կայացած բանակցությունների արդյունքում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել