Բաքվում ԱՄՆ դեսպանատունն Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է ազատ մամուլի վրա ճնշում գործադրելու համար
 |1lurer.am|
16:28 - 19 դեկտեմբերի, 2024

Բաքվում ԱՄՆ դեսպանատունն Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է ազատ մամուլի վրա ճնշում գործադրելու համար |1lurer.am|

1lurer.am: «Ադրբեջանի կառավարության կողմից ազատ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումների վերաբերյալ միջազգային քննադատության պատճառը հենց այդ ճնշումներն են:

Փաստ է, որ 2023 թվականի նոյեմբերից գրեթե երեք տասնյակ լրագրողներ ու բլոգերներ են ձերբակալվել։ Մի՞թե «վախկոտություն» է հարցնել, թե ինչու։ Թե՞ իրական «վախկոտությունը» ադրբեջանական հանրության ուշադրությունն այս փաստից շեղելու փորձն է»,- X-ի իր էջում գրել է ԱՄՆ դեսպանատունը։

Ադրբեջանի պետական ​​լրատվամիջոցների հակաամերիկյան հաղորդումը կցելով միկրոբլոգին՝ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը հանրապետության քաղաքացիներին կոչ է արել ճիշտ օգտագործել մեդիագրագիտության շաբաթը՝ փնտրել տեղեկատվության տարբեր աղբյուրներ, կասկածի տակ դնել նարատիվները և զգոն լինել մոլորության մեջ չընկնելու համար:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն պատասխանել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատանը:

«Մի մոռացեք, որ իրական «անարդարություն» այն է, որ այն կառույցները, որոնք Միացյալ Նահանգները ներկայացնում են որպես «հայտնի, ազնիվ և անկողմնակալ», սուտը հրամցնում են որպես ճշմարտություն, իսկ մարդու իրավունքներն օգտագործվում են միայն աշխարհաքաղաքական նպատակներով»,- գրել է նա X-ի էջում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել