Վուչիչ․ «ԱՄՆ պատժամիջոցներ է սահմանելու Սերբիայի նավթային ոլորտի դեմ»
 |azatutyun.am|
15:25 - 14 դեկտեմբերի, 2024

Վուչիչ․ «ԱՄՆ պատժամիջոցներ է սահմանելու Սերբիայի նավթային ոլորտի դեմ» |azatutyun.am|

azatutyun.am: «Միացյալ Նահանգները պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Սերբիայի նավթային ոլորտի դեմ», - հայտարարել է այդ երկրի նախագահ Ալեքսանրդ Վուչիչը՝ նշելով, որ դրանք, ամենայն հավանականության, ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից։

Վուչիչ պնդմամբ, պատժամիջոցների թիրախում է հայտնվելու «Սերբիայի նավթային արդյունաբերություն»(NIS) ընկերությունը, որի բաժնետոմսերի 56 տոկոսը պատկանում է «Գազպրոմնեֆտ» և «Գազպրոմ» ընկերություններին։

«Ամենայն հավանականությամբ, խոսքը շատ կոշտ պատժամիջոցների մասին է լինելու, որոնց ամերիկացիներից բացի կմիանա նաև Մեծ Բրիտանիան», - նշել է Վուչիչը՝ հավելելով․ - «Այս քայլը բոլորիս է վերաբերում, որովհետև երբ ընկերությունը հայտնվում է ամերիկյան պատժամիջոցների թիրախում, դրա հետ այլևս որևէ մեկն աշխատելու ցանկություն չի ունենում»։

Պաշտոնական Վաշինգտոնը Վուչիչի հայտարարությունները դեռ չի մեկնաբանել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել