ԱԳ նախարարի տեղակալը և ՀՀ-ում Քուվեյթի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
09:12 - 26 մայիսի, 2025

ԱԳ նախարարի տեղակալը և ՀՀ-ում Քուվեյթի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մայիսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպան Մուհամմադ Տարիկ Ալի Ալ-Օրայֆանին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:

«ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք իր առաքելության ընթացքում:

Կարևորելով Հայաստանի և Քուվեյթի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները՝ Վահան Կոստանյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանն առավելագույն ջանքեր կգործադրի երկու երկրների միջև համագործակցության խթանման և ամրապնդման ուղղությամբ:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր՝ երկուստեք կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հսկայական ներուժն իրացնելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել