factor.am: Թուրքիայում Միջերկրական ծովում տեղի ժամանակով 02:17-ին 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ այն գրանցվել է Մուղլայի Մարմարիս շրջանի ափամերձ գոտում։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մուղլա նահանգի Մարմարիս շրջանից 10.43 կմ հեռավորության վրա, իսկ օջախը՝ 67.91 կմ խորության վրա։
AFAD-ի տեղեկացմամբ՝ ցնցումները զգացվել են Մուղլայում, Այդինում, Դենիզլիում, Մանիսայում և Իզմիրում, վնասի գնահատում է իրականացվում։ Մուղլայի նահանգապետ Իդրիս Աքբըյըքը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով վիրավորվել է 69 մարդ, իսկ 14-ամյա աղջիկ՝ Աֆրանուր Գյունլուն, մահացել է խուճապային նոպայից։
Այն տարածքներում, որտեղ երկրաշարժը զգացվել է, որոշ քաղաքացիներ նախազգուշական միջոցառումների շրջանակում գիշերը հավաքվել են այգիներում։
Մուղլայի նահագապետը հայտնել է, որ երկրաշարժից հետո քաղաքում էլեկտրաէներգիայի մատակարարման, ենթակառուցվածքների, բնական գազի մատակարարման կամ ջրամատակարարման և կոյուղու համակարգերի լուրջ խափանումներ չեն գրանցվել:
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի և Թրամփի հետ Թուրքիայում |civilnet.am|
10:50 - 03 հունիսի, 2025
comment.count (0)