Ամենաապիկար վտանգները ՀՀ-ին սպառնում են Հայաստանի դատական համակարգից. Նիկոլ Փաշինյան |aysor.am|
13:25 - 16 սեպտեմբերի, 2019

Ամենաապիկար վտանգները ՀՀ-ին սպառնում են Հայաստանի դատական համակարգից. Նիկոլ Փաշինյան |aysor.am|

aysor.am։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ նաև դատական համակարգում վիրահատական միջամտություններ անելու վերաբերյալ իր՝ ավելի վաղ արած հայտարարությանը, որը ենթադրում էր նաև դատավորներին վեթթինգի ենթարկում։

«ԲԴԽ կազմն էական համալրվել է, ըստ էության ձևավորվել է հակակոռուպցիոն ռազմավարությունը, որտեղ նկարագրված է նաև վեթթինգ կոչվող գործընթացը։

Ուղղակի մենք, հընթացս հասկանալով, որ ավելի շատ «վեթթինգ» անունի վրա է կենտրոնացնում ուշադրությունը, քան բովանդակությունը, որոշեցինք այդ բառն ուղղակի չօգտագործել։ Բայց մեխանիզմները դրված են հակակոռուպցիոն ռազմավարության մեջ, և առաջիկայում հակակոռուպցիոն երկու մարմին ենք ստեղծելու», - ասաց վարչապետը։

Նա նշեց, թե Հայաստանում դատական իշխանության հետ կապված խնդիրները հրատապ և օրախնդիր են.

«Շատ լուրջ քննարկումների արդյունքում մենք եկել ենք այն համոզման, որ այստեղ պետք է գնալ այո՛, վիրահատական, բայց ինստիտուցիոնալ ճանապարհներով, որպեսզի այնպես չստացվի, թե մենք ափալ-թափալ ինչ-որ խնդիր լուծելու համար իրականում ոչ թե խնդիրն ենք լուծում, այլ խնդրի ձևակերպումն ենք փոխում», - նկատեց նա:

Փաշինյանն ասաց, թե պետք է խնդիրներին այնպիսի լուծում տալ, որ այնպես չստացվի, թե «նախկին իշխանություններից ստացած դատական համակարգը փոխարինել ենք մեր իշխանության դատական համակարգով»։

«Կներեք, բայց ամենաապիկար վտանգները ՀՀ-ին սպառնում են Հայաստանի դատական համակարգից», - ասաց Նիկոլ Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել