Ռուսաստանի ապրանքաշրջանառության մեջ ԱՊՀ երկրների բաժինը 2024 թվականին գերազանցել է 15,5%-ը. Միշուստին |armenpress.am|
11:48 - 05 հունիսի, 2025

Ռուսաստանի ապրանքաշրջանառության մեջ ԱՊՀ երկրների բաժինը 2024 թվականին գերազանցել է 15,5%-ը. Միշուստին |armenpress.am|

armenpress.am: Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) բաժինը Ռուսաստանի հետ փոխադարձ առևտրի ծավալում 2024 թվականին աճել է՝ գերազանցելով 15,5%-ը: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ ելույթ ունենալով ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում:

«Մեր պետությունների համար Համագործակցության շուկան մնում է ոչ միայն կարևոր, այն առանցքային է արտաքին առևտրային շրջանառության բնագավառում: Ըստ անցյալ տարվա արդյունքների՝ Ռուսաստանի ապրանքաշրջանառության մեջ ԱՊՀ երկրների բաժինը գերազանցել է 15,5%-ը. դա ավելի է, քան նախորդ տարի», - նշել է նա:

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով հունիսի 4-5-ը Տաջիկստանում է Հայաստանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։

«Մեր պետությունների համար Համագործակցության շուկան մնում է ոչ միայն կարևոր, այն առանցքային է արտաքին առևտրային շրջանառության բնագավառում: Ըստ անցյալ տարվա արդյունքների՝ Ռուսաստանի ապրանքաշրջանառության մեջ ԱՊՀ երկրների բաժինը գերազանցել է 15,5%-ը. դա ավելի է, քան նախորդ տարի», - նշել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել