Ակնկալում ենք, որ ՌԴ-ն հետաքննություն կանցկացնի Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիների գործով. Ադրբեջանի ԱԳՆ
 |1lurer.am|
13:32 - 28 հունիսի, 2025

Ակնկալում ենք, որ ՌԴ-ն հետաքննություն կանցկացնի Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիների գործով. Ադրբեջանի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիների վերաբերյալ:

«Խոր մտահոգություն ենք հայտնում հունիսի 27-ի առավոտյան Եկատերինբուրգում ադրբեջանցիների տների վրա Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության իրականացրած հարձակման հետևանքով մեր հայրենակիցների զոհվելու և նրանցից ոմանց ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև 9 մարդու ձերբակալման կապակցությամբ:

Ակնկալում ենք, որ Ռուսաստանն անհապաղ հետաքննություն կանցկացնի այս հարցի շուրջ և կարճ ժամանակում պատասխանատվության կենթարկի նրանց, ովքեր իրականացրել են այս անընդունելի բռնությունը»,- ասված է հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել