Լրացված դիմումի բացակայությունը մուտքի մերժման հիմք չէ. ՌԴ դեսպանությունը՝ երկիր մուտքի նոր կանոնների մասին
19:57 - 25 հունիսի, 2025

Լրացված դիմումի բացակայությունը մուտքի մերժման հիմք չէ. ՌԴ դեսպանությունը՝ երկիր մուտքի նոր կանոնների մասին

Ի լրումն հունիսի 24-ին հրապարակված տեղեկատվության՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը հաստատել է օտարերկրյա քաղաքացիների կողմից Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու դիմումի լրացման կամավոր բնույթը՝ գործածելով ruID հավելվածը:
 
Լրացված դիմումի բացակայությունը չի ազդի սահմանային հսկողության իրականացման վրա և չի հանդիսանա մուտքի մերժման հիմք:
 
«Միևնույն ժամանակ, խնդրում ենք նկատի ունենալ, որ ruID հավելվածի միջոցով մուտքի դիմումը լրացնելու դեպքում օտարերկրյա քաղաքացիներին հասանելի կլինեն մի շարք առավելություններ, որոնք ուղղված կլինեն Ռուսաստանի Դաշնությունում նրանց հարմարավետ կացության ապահովմանը.
• Ռուսաստանի ՆԳՆ-ի կողմից Ռուսաստանի Դաշնություն մուտքի սահմանափակումների առկայությունը նախապես ստուգելու հնարավորություն.
• Ռուսաստանում գտնվելու պարզեցումը՝ դիմումի մեջ պարունակվող տեղեկատվության հիման վրա օտարերկրյա քաղաքացու թվային պրոֆիլի ստեղծման շնորհիվ.
• պետական ծառայություններ ստանալիս վարչական և այլ խոչընդոտների նվազեցում (կամավոր բժշկական ապահովագրության պոլիս ձեռք բերելու դեպքում, որպես ինքնազբաղված գրանցվելու և այլն).
• կապի պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ СНИЛС-ի ավտոմատ գրանցում (ռուսական SIM քարտի ձեռքբերման դեպքում).
• պետական մարմինների և կազմակերպությունների հետ ապագայում լիարժեք էլեկտրոնային եղանակով փոխգործակցության հնարավորության ապահովում»,- ասված է հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել