Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը
19:01 - 06 հունիսի, 2025

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը

ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ հունիսի 6-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
 
Նիստի ընթացքում քննարկվել են «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը։
 
Օրակարգում ընդգրկված էր նաև ՀՀ հարկային օրենսգրքի 293-րդ հոդվածով սահմանված՝ հարկային մարմնի կողմից կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին որպես ԱԱՀ վճարող հաշվառելու դեպքերի ընդլայնման հարցը։
 
Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ զարգացման խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել