ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը Արմաշ գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետ որևէ աղերս չունի. ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար
22:39 - 08 հունիսի, 2025

ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը Արմաշ գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետ որևէ աղերս չունի. ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար

Արարատի մարզի Արմաշ գյուղում հունիսի 8-ին տեղի ունեցած ավտովթարին ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան մասնակցության մասին տեղեկությունը իրականության հետ որևէ աղերս չունի։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«Հունիսի 8-ի ժամը 19:10-ին ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։

Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենա' վարչարարություն իրականացնելու նպատակով։ 

Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։

Պատահարի հետևանքով երեք մարդ, այդ թվում' պարեկային ծառայության կարգախմբի կին ծառայողը ստացել են մարմնական վնասվածքներ ու հոսպիտալացվել։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ նշված վթարի մասնակից է նաև ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը։

Հայտնում ենք, որ այս տեղեկությունը իրականության հետ որևէ աղերս չունի և կոչ ենք անում՝ չճշտված ու չստուգված տեղեկություններ չտարածել»,- նշել է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել