Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումներով շարունակում է խոսել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին՝ պնդելով, որ ապացույցներ ունի, թե Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը, ունի զավակ և կհրապարակի դրանք, եթե Կաթողիկոսը փորձի հերքել:
Փաշինյանը պնդում է, որ Կաթողիկոսը պետք է հեռանա Վեհարանից:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ է ֆեյսբուքյան գրառումներով թիրախավորում է Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին, մասնավորապես՝ անդրադառնալով կուսակրոնության ուխտին։ Վերջին մի քանի օրերի գրառումները վերաբերում են Ամենայան Հայոց Կաթողիկոսին և նրա զավակն ունենալուն։
Գերագույն հոգևոր խորհուրդը ավելի ուշ կոչ ուղղեց իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի այս անօրինական և անհեռատես քաղաքականությունը։
«Հարկ չկա Եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ և մղելու հակադարձման գործողությունների։ Եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեկ ամբողջություն է իր հավատացյալ զավակներով և զինվորագրյալ հոգևորականներով՝ ի գլուխ ունենալով ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Գլխավոր լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ
comment.count (0)