news.am: Եկեղեցուն հարկային դաշտ բերելու վերաբերյալ քննարկում և նախաձեռնություն այս պահին չկա։ Այս մասին այսօր՝ հունիսի 9–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Նա չցանկացավ մեկնաբանել պատասխանել հարցին, թե ինչպես է վերաբերում է իշխանության ներկայացուցիչների կողմից եկեղեցու վերաբերյալ հայտարարություններին՝ նշելով, որ դա ՊԵԿ նախագահին չվերաբերող հարց է. «Այն մասով, ինչ մասով որ եկեղեցին հարկ վճարում է, այդ հարկերը վճարում է որևէ խնդիր չկա։ Իմ՝ ՊԵԿ նախագահ եղած ժամանակաշրջանում նման խնդրի չեմ առնչվել, բայց քանի որ հարցը բարձրացնում եք, ավելի մանրամասն կփորձեմ հասկանալ, եթե նման խնդիր կա։ «ենք վարչարարություն ենք իրականացնում, եթե վարչարարության ընթացքում կնկատենք որևէ խնդիր, համապատասխան գործիքակազմով կտեղեկացնենք, կհուշենք մեր եկեղեցուն, որ էս խնդիրները կան, խնդրում ենք շտկեք։
Այն մասով, որով եկեղեցին առևտրային գործունեություն է իրականացնում, այդ մասով պարզ է, որ պետք է վճարի հարկեր։ Այն մասը, որը եկեղեցական գործունեությանն է վերաբերվում, այդ մասով հարկեր որպես այդպիսին չի վճարում»,–ասաց նա։
comment.count (0)