Բրիտանական խորհուրդը կարող է դադարեցնել իր գործունեությունը 60 երկրում՝ բյուջեի կրճատման պատճառով |armenpress.am|
13:01 - 09 հունիսի, 2025

Բրիտանական խորհուրդը կարող է դադարեցնել իր գործունեությունը 60 երկրում՝ բյուջեի կրճատման պատճառով |armenpress.am|

armenpress.am: v class="w-full prose dark:prose-invert prose-base prose-slate prose-a:text-blue-600 prose-blockquote:relative prose-blockquote:my-14 prose-blockquote:border-0 prose-blockquote:pl-6 prose-blockquote:font-heading prose-blockquote:text-lg prose-blockquote:italic prose-figcaption:text-sm prose-figcaption:text-slate-400 prose-strong:leading-[unset] mt-7">

Բրիտանական խորհուրդը (The British Council) կարող է ստիպված լինել դադարեցնել իր գործունեությունը 60 երկրում՝ բյուջեի կրճատման հետևանքով: Այս մասին հաղորդում է The Guardian թերթը։

Ըստ պարբերականի աղբյուրների՝ ծախսերի կրճատման վերաբերյալ նախարարների կաբինետի առաջարկությանը համապատասխան՝ հնարավոր է, որ խորհուրդը ստիպված լինի փակել բաժանմունքներն աշխարհի մի շարք շրջաններում: Հաղորդվում է, որ օտարերկրյա օգնության կրճատումը կարող է վնաս հասցնել կազմակերպության «մեղմ ուժին»՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը և Չինաստանն ավելի մեծ ռեսուրսներ են ներդնում իրենց «մեղմ ուժն» ամրապնդելու գործում:

Բրիտանական խորհրդի ղեկավար Սքոթ ՄաքԴոնալդի խոսքով՝ կազմակերպությունը վերջին երեք տարվա ընթացքում կրճատել է 180 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ վերափոխման ծրագրի շնորհիվ, սակայն Բրիտանիայի կառավարությունից ստացվող ֆինանսավորման կրճատումը կարող է հանգեցնել գրասենյակների փակման տարբեր երկրներում։ Ավելի վաղ նա զգուշացրել էր, որ խորհրդի վրա ֆինանսական ճնշումը կարող է հանգեցնել դրա «անհետացմանը տասնամյակի ընթացքում»: 

The Guardian-ը նշում է, որ Բրիտանական խորհուրդը տարեկան ստանում է 1 միլիարդ ֆունտ ստեռլինգ եկամուտ, սակայն դրա 85%-ը գոյանում է ամբողջ աշխարհում իր անգլերեն լեզվով ծառայությունների վաճառքից: 2024-2025 թվականներին խորհուրդը ստացել է 163 միլիոն ֆունտ ստեռլինգ պետական ​​դրամաշնորհ, որի մեծ մասը ստացվել է միջազգային օգնության բյուջեից:

2025 թ. սկզբին Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ կնվազեցնի օգնության բյուջեն համախառն ներքին արդյունքի 0,5%-ից մինչև 0,3%՝ խնայելով մոտ 6 մլրդ ֆունտ ստեռլինգ, որը կծախսվի պաշտպանության վրա:

 

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1221741


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել