Նիկոլ Փաշինյանը Մեծ Բրիտանիայի վարչապետին շնորհավորել է Ազգային տոնի առթիվ
10:18 - 14 հունիսի, 2025

Նիկոլ Փաշինյանը Մեծ Բրիտանիայի վարչապետին շնորհավորել է Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Սըր Քիր Սթարմերին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա առիթով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից։

Շնորհավորական ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ։

Գոհունակությամբ եմ ընդգծում, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ՝ հիմնված ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար սկզբունքների վրա։

Այս համատեքստում հատկապես կարևորում եմ Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին։

Հայաստանի Կառավարությունը հանձնառու է խորացնելու գործընկերային կապերն ու ամրապնդելու երկկողմ համագործակցությունը՝ առաջնորդվելով Հայաստան–Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության ոգով՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։

Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել