Հայաստան-Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կշահագործվի 2026-ին․ ՏԿԵ նախարար |civilnet.am|
18:21 - 09 հունիսի, 2025

Հայաստան-Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կշահագործվի 2026-ին․ ՏԿԵ նախարար |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի և Իրանի միջև նոր բարձր լարման էլեկտրահաղորդման գիծը նախատեսվում է շահագործման հանձնել 2026-ին։ Այս մասին հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ԱԺ-ում 2024-ի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ։

Նախարարի խոսքով՝ սա երկու երկրների միջև արդեն երրորդ էլեկտրահաղորդման գիծն է։ Շինարարությունը մեկնարկել է մոտ տասը տարի առաջ, սակայն երկար ժամանակ ձգձգվել է իրանական «Sunir» կապալառու ընկերության ֆինանսական խնդիրների պատճառով։ Վերջին շրջանում շինաշխատանքները նկատելիորեն ակտիվացել են. ներկայումս միաժամանակ կառուցվում են ինչպես գիծը, այնպես էլ դրա սպասարկման ենթակայանները։

«Շարունակվում են Իրան-Հայաստան 400 կիլովոլտ լարման էլեկտրոհաղորդման օդային գծի և ենթակառույցի կառուցման աշխատանքները, որոնք իմիջիայլոց այս օրերին էլ լայն թափով ընթանում են, պիտի ասեմ, որ աշխատանքների շուրջ 80%-ը ավարտված է։ Այս պահին Գորիսի հատվածում տեղադրվում են հենասյուներ, և առաջիկայում կսկսվի լարերի ձգումը։ Գործադրում ենք բոլոր ջանքերը՝ շինարարությունն այս տարվա ավարտին հասցնելու համար և հույս ունենք 2026-ին գիծը գործարկել»,- ասել է Խուդաթյանը։

Նախարարն ասել է, որ գծի գործարկումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար՝ թույլ տալով եռապատկել դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման կամ տարանցման ծավալը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել