factor.am: ԱՄՆ մի քանի խոշոր քաղաքների բնակիչներ նույնպես միացել են Կալիֆորնիայում սկսված ցույցերին՝ ընդդեմ անօրինական ներգաղթյալների նկատմամբ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի գործողությունների։ Այս մասին գրում է dpa գործակալությունը, որին վկայակոչում է DW-ն։
Նյու Յորքի Trump Tower-ի նախասրահում տեղի է ունեցել փոքր հանրահավաք։ CBS News-ը հաղորդել է, որ ամբոխը վանկարկել է՝ «Վերադարձրեք նրանց»՝ նկատի ունենալով արտաքսման ենթակա միգրանտներին։ Քաղաքի այլ հատվածներում մի քանի ձերբակալություններ են տեղի ունեցել։ Քաղաքապետ Էրիկ Ադամսը X-ում գրառմամբ կոչ է արել չսրել բողոքի ցույցերը։
«Նյու Յորքը միշտ կլինի խաղաղ բողոքի ցույցերի վայր, բայց մենք չենք հանդուրժի բռնություն կամ անօրինություն»,- գրել է նա։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Տեխաս նահանգի Դալլաս և Օսթին քաղաքներում տեղի ունեցած հանրահավաքին մասնակցել է մոտ 400 մարդ։
Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքի կենտրոնում մի քանի հարյուր մարդ է հավաքվել, տասնյակ մարդիկ էլ բողոքի ցույց են անցկացրել ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) գրասենյակի դիմաց Ատլանտայում (Ջորջիա նահանգ)։
Հիշեցնենք, որ Կալիֆորնիայում բողոքի ցույցերը սկսվել էին ICE-ի կողմից այնտեղ անցկացված հակամիգրացիոն ռեյդերի ֆոնին: Մեկ շաբաթվա ընթացքում Լոս Անջելեսի տարածքում ձերբակալվել է 118 մարդ՝ ներգաղթի օրենքները խախտելու կասկածանքով։
Հունիսի 9-ին Սան Ֆրանցիսկոյի ոստիկանության դեպարտամենտը (SFPD) հայտնել էր անկարգությունների շուրջ 60 մասնակցի ձերբակալության մասին: Իրավապահ մարմինների տվյալներով՝ քաղաքում խաղաղ ցույցը «վերածվել է բռնության, որի մասնակիցները կատարել են հանցագործություններ՝ հարձակումից մինչև վանդալիզմ և գույքին հասցված լուրջ վնաս»: Հավաքը հայտարարվել է անօրինական:
Նույն օրը Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտը (LAPD) հայտնել է 56 մարդու ձերբակալման մասին, որտեղ ցույցերը նույնպես վերաճել են բռնության:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
comment.count (0)