ԱՄՆ-ն և Չինաստանը առևտրային բանակցություններ են սկսել Լոնդոնում. Reuters |1lurer.am|
20:17 - 09 հունիսի, 2025

ԱՄՆ-ն և Չինաստանը առևտրային բանակցություններ են սկսել Լոնդոնում. Reuters |1lurer.am|

1lurer.am: class="topic-bodycontent-text">ԱՄՆ-ի և Չինաստանի պատվիրակությունները Լոնդոնում սկսել են առևտրային բանակցությունների երկրորդ փուլը։ Այդ մասին հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Քննարկումների մեկնարկի փաստը հաստատել է նաև Xinhua գործակալությունը։

Չինական կողմը ներկայացնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխվարչապետ Հե Լիֆենը։ ԱՄՆ պատվիրակության կազմում են ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը և ԱՄՆ առևտրային բանակցող Ջեյմիսոն Գրիրը։

Պեկինի և Վաշինգտոնի միջև առևտրատնտեսական խորհրդակցությունների մեխանիզմը ստեղծվել է Ժնևում՝ մայիսի 10-11-ը տեղի ունեցած բանակցությունների արդյունքում: Շվեյցարիայում կայացած այդ հանդիպման ժամանակ կողմերը համաձայնել են մասնակիորեն նվազեցնել փոխադարձ մաքսատուրքերը, որոնք մինչև մայիս գերազանցել էին 100%-ը:

Հունիսի 5-ին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել ու պայմանավորվել հնարավորինս շուտ անցկացնել առևտրատնտեսական բանակցությունների նոր փուլը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել