factor.am: Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները շուտով տեղի կունենան Մոսկվայում: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը, փոխանցում է Meduza-ն։
«Կարող եմ հաստատել, որ պատվիրակությունների հերթական բանակցությունները տեղի կունենան շատ մոտ ապագայում»,-ասել է Դարչիևը։
Նա նշել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունները բանակցությունների վերջին փուլի ընթացքում, որը տեղի է ունեցել ապրիլի 10-ին Ստամբուլում, համաձայնել են խորհրդակցությունները տեղափոխել իրենց երկրների մայրաքաղաքներ։
ՌԴ-ն ու ԱՄՆ-ն փետրվարի 18-ին էին անցկացրել ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր առաջին բանակցությունները։ Դրանք տեղի էին ունեցել Էր-Ռիադում։
Կողմերը քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունները, ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանքները և Ուկրաինայում պատերազմի ավարտը։ Վաշիգտոնն ու Մոսկվան փետրվարի 27-ին և ապրիլի 10-ին Ստամբուլում անցկացրել են բանակցությունների երկու փուլ՝ քննարկելով դիվանագիտական առաքելությունների աշխատանքը և դիվանագետների տեղաշարժը։
comment.count (0)