Սան Ֆրանցիսկոյում ձերբակալվել է արտաքսման դեմ բողոքի 60 մասնակից |1lurer.am|
19:35 - 09 հունիսի, 2025

Սան Ֆրանցիսկոյում ձերբակալվել է արտաքսման դեմ բողոքի 60 մասնակից |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) իրականացրած խուզարկությունների հետևանքով Սան Ֆրանցիսկոյում սկսված անկարգությունների ընթացքում ձերբակալվել է մոտ 60 մարդ, այդ թվում՝ անչափահասներ։ Քաղաքային ոստիկանությունն (SFPD) այդ մասին հունիսի 9-ին հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։

Ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ խաղաղ ցույցը վերածվել է «բռնության», և դրա մասնակիցները սկսել են «հանցագործություններ» կատարել՝ «սկսած հարձակումից մինչև ծանր վանդալիզմ և գույքի վնասում»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմից և Լոս Անջելեսի քաղաքապետ Քերեն Բասից պահանջել է ներողություն խնդրել «սարսափելի աշխատանքի» համար, որի մասին վկայում են շարունակվող բողոքի ցույցերը: Այս մասին հաղորդում է The Guardian թերթը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում արված գրառման մեջ Կալիֆոռնիայում տեղի ունեցող անկարգություններն անվանել էր «անօրինական ներգաղթյալների և հանցագործների կողմից իշխանության զավթում և օկուպացիա»։ Թրամփը հրամայել է Կալիֆոռնիա ուղարկել ազգային գվարդիայի 2000 զինծառայող։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել