Իրանում մահապատժի են ենթարկել «Մոսադ»-ի հետ կապերի մեջ կասկածվող տղամարդուն
 |factor.am|
12:32 - 16 հունիսի, 2025

Իրանում մահապատժի են ենթարկել «Մոսադ»-ի հետ կապերի մեջ կասկածվող տղամարդուն |factor.am|

factor.am: Իրանում այսօր մահապատժի են ենթարկել Իսրայելի «Մոսադ» հետախուզական գործակալության օգտին լրտեսության համար մեղադրվող տղամարդու, գրում է իրանական Tasnim-ը։

Էսմայիլ Ֆեքրի անունով տղամարդը դատապարտվել է «իսրայելական ռեժիմի «Մոսադ»-ի համար լրտեսելու, անվտանգության հետախուզական տվյալներ հավաքելու և Իրանում դիվերսիաներ իրականացնելու համար»։

 Նշվում է, որ նա «կապի մեջ է եղել «Մոսադ»-ի երկու սպայի հետ, նրան հանձնարարվել է թշնամուն փոխանցել Իրանի գաղտնի և զգայուն տեղեկատվությունը»։

Հաղորդվում է, որ Ֆեքրին կալանավորվել է Իրանի անվտանգության ուժերի կողմից 2023 թվականի դեկտեմբերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել