Լեհաստանի ու Իրանի  ԱԳ նախարարները  քննարկել են իրանա-իսրայելական հակամարտությունը |armenpress.am|
21:24 - 17 հունիսի, 2025

Լեհաստանի ու Իրանի ԱԳ նախարարները քննարկել են իրանա-իսրայելական հակամարտությունը |armenpress.am|

armenpress.am: Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը։ 

Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ նշելով, որ զրույցի ընթացքում Արաղչին մանրամասն ներկայացրել է Իսրայելի գործողությունների ծավալը, նշելով հարվածները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին և միջուկային օբյեկտներին:

Ըստ աղբյուրի՝ Իրանի ԱԳ նախարարը Իսրայելի ռազմական հարձակումը որակել է որպես ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը՝ մատնանշելով ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտումը։ 

Լեհաստանի արտաքին գործերի նախարարը խորը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության սրման կապակցությամբ և վերահաստատել իր երկրի դիրքորոշումը՝ կոչ անելով բոլոր շահագրգիռ կողմերին օգնել կանխել տարածաշրջանում անվտանգության իրավիճակի վատթարացումը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել