Ադրբեջանը ՀԱՊԿ-ի վրա ուղիղ ազդեցության լծակներ չունի. ՀՀ ԱԳՆ |news.am|
09:01 - 10 սեպտեմբերի, 2019

Ադրբեջանը ՀԱՊԿ-ի վրա ուղիղ ազդեցության լծակներ չունի. ՀՀ ԱԳՆ |news.am|

news.am: Չի կարելի ասել, թե Ադրբեջանն ավելի մեծ ազդեցություն ունի ՀԱՊԿ-ի վրա, քան Հայաստանը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ Հավաքական անվտանգության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին երկրորդ արձանագրության վավերացման հարցի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին, որոնք անհանգստություն են հայտնել՝ կապված ՀԱՊԿ-ի եւ Բաքվի միջեւ համագործակցության հնարավոր ակտիվացման հետ:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը միայն անուղղակի ազդեցություն ունի այդ կազմակերպության վրա՝ ՀԱՊԿ այլ անդամ երկրների հետ համագործակցության միջոցով:

«Մենք չենք ընդունում վետոյի իրավունքը, քանի որ տվյալ դեպքում մենք համատեղ ենք որոշում կայացնում: Այսինքն, որեւէ պետության որեւէ կարգավիճակ տրամադրելու համար մենք պետք է համատեղ որոշում կայացնենք»,- ասաց Քոչարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել