azatutyun.am: Վրաստանի իրավապահները ձերբակալել են երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախկին փոխնախարար Ռոմեո Միկաուտաձեին: Նա կասկածվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և խոշոր չափերի փողերի լվացման համար։
Միկաուտաձեն իշխող թիմի անդամ է, փոխնախարարի պաշտոնն զբաղեցրել է 2017 թվականից մինչեւ 2024 թվականի փետրվար։
Վրաստանի պետական անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն՝ փոխնախարարի պաշտոնում նա օգտագործել է իր ազդեցությունն ու կապեր եւ էներգետիկ ոլորտում «անօրինական կերպով որոշակի անձանց առավելություններ տրամադրել անձնական շահի դիմաց»:
Գերատեսչությունը պնդում է, որ նա ապօրինի ճանապարհով ձեռք է բերել բաժնեմասեր էներգետիկ ընկերություններում, հիդրոէլեկտրակայաններում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)