Վրաստանի նախագահը ներում է շնորհել 37 անձի
 |shantnews.am|
21:05 - 21 հունիսի, 2025

Վրաստանի նախագահը ներում է շնորհել 37 անձի |shantnews.am|

shantnews.am: Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 մարդու։ Այս մասին հայտնել է Վրաստանի ղեկավարի վարչակազմը։

«Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 անձի։ Համաներումը տարածվել է բանտից դուրս պատիժ կրող 29 անձի և բանտերում պատիժ կրող հինգ անձի վրա, իսկ երեք անձի դատվածությունը մարվել է», – ասվում է հայտարարության մեջ։

Վրաստանի նախագահին Սահմանադրությամբ տրված բացառիկ իրավունքների և լիազորությունների իրականացումը հիմնված է մարդասիրության սկզբունքի և պետության շահերի վրա, հավելել է վարչակազմը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել