Իսրայելը «հարվածում է» Իրանի Քերմանշահի ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներին
 |azatutyun.am|
11:22 - 23 հունիսի, 2025

Իսրայելը «հարվածում է» Իրանի Քերմանշահի ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներին |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ հարվածներ են հասցնում Իրանի Քերմանշահ նահանգի ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներին:

Մի քանի ժամ առաջ էլ հայտարարվել էր, որ «ՑԱԽԱԼ»-ն իրականացրել է «հետախուզության վրա հիմնված հարվածներ»՝ Թեհրան, Քերմանշահ և Համեդան քաղաքների շրջանում՝ օգտագործելով ավելի քան 30 միավոր զինամթերք։

Նշվում է, որ գործողությանը մասնակցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի 20 կործանիչ։ Հարվածներ են հասցվել մի շարք օբյեկտների, այդ թվում՝ Թեհրանի մերձակայքում տեղակայված հակաօդային հրթիռային համակարգի կայանին։

Թիրախներն ընդգրկել են նաև հրթիռների պահեստավորման և արձակման ենթակառուցվածքներ, ինչպես նաև օդային հետախուզության համար օգտագործվող ռադիոլոկացիոն և արբանյակային համակարգեր։

Իրանական մեդիան հայտնել է, որ մայրաքաղաքի արևմտյան կողմում գտնվող Քարաջ քաղաքում ակտիվացվել է հակաօդային պաշտպանությունը, և պայթյունների ձայներ են լսվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել